Քառորդ դար առաջ կյանքից հեռացավ Վազգեն Օվյանը: Հունվարի 6-ին լրացավ նրա 80-ամյակը: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, նովելներ, ֆելիետոններ, դրամաներ, վեպ, վիպակներ, նոթեր, ուղեգրություն, ակնարկներ, գրախոսություններ, թատերագիտական հոդվածներ: Բոլորի հետ խանդավառվել է: Հազվագյուտորորեն՝ «լացել իր մեղքերը»: Եւ ստացվել է, որ նույն հեղինակը ե՛ւ «Թեւան-դհոլ» է գրել, ե՛ւ՝ «Ղարաբաղի արծիվը»: Ե՛ւ գովել է գրչընկերոջը, ե՛ւ քննադատել՝ հղելով նրան, որ «սեփական կապանքներն ազատ արձակելու» համար ուրիշից թույլտվություն չհայցի: Հասկացել է, որ Խաչատուր Աբովյանը ոչ այնքան «օրհնվի էն սհաթ»-ի, որքան «հայ մեծ ազգին չե՞ք ճանաչում»-ի հեղինակ է: Եւ ինքն էլ փորձել է «Ղարաբաղի արծիվը» վեպում տեսնել, թե՝ այդ «ի՞նչ մեծ ազգ է» հայությունը, որ վզին շղթա են դնում՝ չի հպատակվում: Մելիք Շահնազար է ծնում, բայց եւ՝ Պըլը-Պուղի, որպեսզի ասի. «Մեկ է, մելիք Շահնազար, քիթդ կարմիր է»:
Քառորդ դար է՝ երկրպագուները Վազգեն Օվյանին աստվածացնում, չարակամները՝ «գամում են անարգանքի սյունին»: Երկրպագուները մեջբերում են «Այս Ղարաբաղն է» բանաստեղծությունը, հակառակորդները՝ «Թեւան-դհոլ» պոեմը: Երկուսն էլ համառ են, անհաշտ: Երկու կողմից «չարչարում են» նույն հեղինակին: Մարդուն: Գրողին: Մտավորականին, որ 1980-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում խորհուրդ էր տալիս կարդալ Չինգիզ Այթմատովին: Քանի որ նրա «արձակում դասական իմաստով դրական եւ բացասական հերոսներ չկան»: Չկա «նացիոնալիստ», չկա «ինտերնացիոնալիստ»: Կյանք կա, իրականություն, մարդկային հարաբերություններ, որ չեն պայմանավորվում «կուսակցական կյանք եւ կուսակցական գրականություն» կաղապարով:
Եթե հարկ լինի քննել, թե ինչպե՞ս եղավ, որ ճնշվածությունից Արցախը հանկարծ պոռթկաց այնպես, որ այլեւս լռեցնել չեղավ, երեւի հարկ է լինելու կարդալ Վազգեն Օվյանին: Գրողին, ում ստեղծագործական ճանապարհը, թերեւս, լավագույն վկայությունն է Արցախի հայության «հավատուրացության» եւ ՄԵԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ:
Ուրիշ ոչ ոք, իր սերնդակիցներից, այդքան «փայլուն» չի վրիպել: Ոչ մեկի «անկումն» այդքան շռնդալի չի եղել: Բայց եւ ուրիշ ոչ ոք չի զորել այդքան հերոսաբար, բառի համար չեմ ափսոսում, հոգեւոր «անդունդներից» ինքն իրեն բարձրացնել: Եւ այս իմաստով նրա ճակատագիրն իր երկրինն է, երկրինը՝ իրենը:
Գրողի «զենքն» իր գրիչը չէ, ԳԻՐՆ է: Գրիչը երբեմն պատեհապաշտ է դառնում: Արդեն կատարված-եղածն սկսում է «գեղարվեստականացնել»՝ ինչպես ոմանք են Արցախում «վեպ» գրում: Այսօր՝ անցածի մասին: Գրականությունը, մինչդեռ, եթե իմ ժամանակի վրայով նաեւ իմ զավակների ապագայի զգացողություն չի փոխանցում, եթե անգամ նյութն «անցյալ-եղածն է», ուրեմն, Հրանտ Մաթեւոսյանի ասած, «իմ մասին չէ», ես նրա հասցեատերը չեմ: Վազգեն Օվյանը կարողացել է «կուզիկության», երբ գաղափարախոսական «ցածր առաստաղներն» ստիպում էին, որ շատերն «իրենց հպարտ հասակը կռացնեն»՝ դծվար տարիների վրայով տեսնել այսօրվա «իմ» օրը, «իմ» ջանքը: Նրա ԳԻՐԸ հասցեական է:
Վազգեն Օվյանը ԺԱՄԱՆԱԿ հաղթահարեց: Նա հասավ ԺԽՏՄԱՆ, որ, երեւի, մեծագույն ողբերգությունն ու, միաժամանակ, գերագույն հաճույք է ստեղծագործող անհատականության համար: Աստծո մասին է ասվել. «Հավատում եմ՝ կա, չեմ հավատում՝ ոչ»: Նա հավատում էր: Բայց այդ հավատը տարի առ տարի մեռնում էր, մինչեւ որ սկսեց ոչ ոքի եւ ոչնչի չհավատալ: Ոչ խորհրդային «պայծառ ապագային»,- վկան իր սոցիալական- ժամանակագրական վիպակներն են,- ոչ, հատկապես «պրոլետարական ինտերնացիոնալիզմին»: Եւ հայտնագործեց հազար անգամ հայնագործված ճշմարտությունը. գրողը պիտի հավատա միայն սեփական կենսափորձին եւ արվեստագետի «վեցերորդ զգայարանին»: Ինչ հուշվում է մարդու էությունից՝ ճշմարտությունն է:
Նրա ԳԻՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ հոգեւոր տարածք վերադառնալու բարդ, դրամատիկ ընթացք է, որի «հանգրվաններն» են «Մեծ լոռեցին» (Թումանյանի 100-ամյակի առթիվ), «Եւ Պըլը-Պուղին մի առակ պատմեց» թատերգությունները, Բ. Կ.-ին (Բորիս Կեւորկովին) հղած շառաչուն էպիգրամները, «շնագայլերի» (մեր ոխերիմ բարեկամների) մասին «հեքիաթը», պատմական շատ հեռավոր անցյալից իր «ժամանակ բերված»՝ Ներոնի կերպարը, «Ղարաբաղի արծիվը» պատմավեպը, Ամարասի մասին ուղեգրությունը, գրական-քննադատական հոդվածները, գրախոսությունները՝ ենթատեքստային հղումներով, խորիմաստ զուգահեռումներով եւ դիպուկ կանխատեսումներով:
Վազգեն Օվյանն օր-կենդանության ավետեց, որ Արցախի հանրային-քաղաքական ԺԱՄԱՆԱԿՆ այլեւս ընդհանուր-հայրենականից, հայկականությունից մեկուսացած չէ: Հանգույց առ հանգույց՝ տասնամյակների՝ Ստալին-Բերիա-Բաղիրովի ձեռքով կշկռած կապանքները նա գրողի ամուր ձեռքով քանդում էր, որովհետեւ կյանքից էր առնում իր ստեղծագործական ուժը, իրականության այն խորքային ընկալումից, որ խորհրդապաշտորեն պատկերել է Լեռնաշենի ԿԱՂՆՈՒ առասպելաբանությամբ. «Անձրևի, կարկուտի, քամու, խորշակի տակ է ընկել, շոգն էլ է նեղել, ցուրտն էլ, երաշտն էլ։ Կացին են բարձրացրել վրան, կացինը ետ է թռել բնից, կացնահարողը մատով ստուգել կացնի սրությունը, տեսել բթացել է, գլուխն օրորել ու ասել է՝ սա հո ծառ չի, պողպատ է, դինամիտն էլ սրան քար չի անի։ Հետո մտածել է՝ ինչո՞ւ այդ ծառի անունը կաղնի են դրել և ոչ թե, ասենք՝ բոխի, հաճարկի, թխկի, ճապկի, սզնի, չինարի…»։
Վերջին գիրքը «Մեղրի ժամանակ» էր խորագրել: Ափսոս, իրական ՄԵՂՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ չտեսավ: Բայց գեղարվեստական խոսքի նրա ԶԱՆԳԸ հասցրել էր գուժել պատեհապաշտության մահը: Կյանքում: Գրականության մեջ՝ առանձնապես:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий